ԵԿՄ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻ
Արդեն ավանդույթի են վերածվել Երկրապահ կամավորականների միության ուխտագնացությունները Հայաստանի բոլոր մարզեր: Որպես կանոն ուխտագնացությունն սկսվում է մայիսի 28-ին` Սարդարապատից, այնուհետ անցնելով ՀՀ բոլոր մարզերով` ավարտվում է սեպտեմբերի 1-ի նախօրեին` Արցախում:
Ահա, երկրապահների այցելության հերթական հանգրվանը Շիրակի մարզն էր` Գյումրին: Ուխտագնացությանը, որ նվիրված է բոլոր ազատամարտիկներին, պատերազմի մասնակիցներին, մեր հերոս մայրերին, քույրերին, ՀՀ ողջ բնակչությանը, մասնակցում են ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքների նախագահները: Այս հանդիպումները նպաստում են թե՛ երկրապահների այլեւայլ խնդիրների կարգավորմանը, թե՛ առհասարակ հայության խնդիրների:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությանը հենց Գյումրիի մուտքի մոտ դիմավորեցին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու մարզային իշխանության ներկայացուցիչներ:
Ուխտագնացներն այցելեցին "Շիրակ" գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, ծաղիկներ դրեցին նաեւ 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ապա հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն` ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի եւ ԵԿՄ պարգեւների արժանացան ազատամարտում նշանակալի ավանդ ունեցած ազատամարտիկներ:
Նրանց շնորհավորեց եւ օրվա խորհուրդը մեկնեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը.
Պաշտոնական մասին հաջորդեց նաեւ գեղեցիկ գեղարվեստական ծրագիր` համերգ Շիրակի մարզի շնորհալիների, նաեւ` հրավիրված արտիստների մասնակցությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий