Գլխավոր

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ խոշոր պետական,
քաղաքական եւ ռազմական գործիչ
ՀՀ Զինված ուժերի հիմնադիր, վարչապետ

Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։
Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։
1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։
1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։
Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։
1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1987-90թթ. աշխատակցել է ՙԳարուն՚ ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։
1987թ. ՙՀացի փորձություն՚ գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։
Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։
Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։
1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։
Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։
Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։
Նրա էության եւ խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։
Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։
1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։
1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։
1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։
1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
1993թ.- ին հիմնադրել է ՙԵրկրապահ Կամավորականների միությունը՚, ընտրվելով ԵԿՄ նախագահ։
1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ ՙՈսկե արծիվ՚ շքանշանի։
1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով ՙՀանրապետական՚ կուսակցության առաջնորդ, ապա ՙՄիասնություն՚ դաշինքի համանախագահ։ Խորհրդարանական ընտրություններում ՙՄիասնություն՚ դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում` 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։
1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի ՙԱզգային հերոսի՚ կոչման եւ ՙՀայրենիք՚ շքանշանի։
ազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։

ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
  ԳԵՆԵՐԱԼ–ԼԵՅՏԵՆԱՆՏ
ՀՀ ԵՎ ԼՂՀ "ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ" ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԵԿՄ
"ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ" ՇՔԱՆՇԱՆԻ ԱՍՊԵՏ

Հայրենյաց հողի պաշտպանության սրբագույն անհրաժեշտությունն ու ժամանակի հրամայականի թելադրանքը զինվորական եւ ռազմագիտական կրթություն չունեցող բազում հայորդիների նպատակաուղղեց ռազմական հմտությունների արագորեն տիրապետմանն ու ռազմավարության նորանոր գաղտնիքների հայտնագործման, որը եւ ապահովեց հայոց բանակի հաղթանակը։ Չունենալով ռազմական կրթություն, նրանք օժտված էին ռազմական գործողություններ կազմակերպելու, ռազմադաշտն ամբողջությամբ տեսնելու, տարբեր դիրքերից ստացած ինֆորմացիան արագ վերլուծելու եւ, դրանից ելնելով, հակառակորդի սպասվելիք քայլերը կռահելու բացառիկ կարողությամբ։ Այս ամենին զուգորդելով նաեւ համառ կամքն ու անձնական խիզախությունը, նրանք հաջողություն ու հաղթանակ են ապահովել իրենց բանակին ու երկրին, ապացուցելով, որ Հայրենիքի հանդեպ սերը կրթական ցենզ, գիտական աստիճան ու զինվորական կոչում չի ճանաչում։
Այդ հայորդիներից մեկն էլ Մանվել Գրիգորյանն է։
Արցախյան պատերազմի տարիներին Մանվել անունն արդեն դարձել էր լեգենդ։ Լեգենդ, որը սկսվում էր Հադրութի գյուղերի պաշտպանության կազմակերպումից` ճախրելով ամբողջ ռազմադաշտի երկայնքով ու լայնքով, մի կողմից` որպես հակառակորդի` մինչեւ ատամները զինված խմբավորումներին զսպաշապիկ, խուճապ ու սարսափ էր տարածում նրանց վրա, իսկ մյուս` այս կողմից, որպես անձնական խիզախության ու հայրենասիրության դաս` կամավորական շարժումից աննահանջ հրամանատարի մարտական ուղիով միախառնվում է հայոց բանակի կազմավորման ամենօրյա հեւքին, հասնում բանակաշինության վերելքին, հայոց բանակի ու պետության կայացմանը։

ԿԱՐԵՆ ՄԱՆՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ԷՋՄԻԱԾԻՆ» ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ԷՋՄԻԱԾՆԻ ԵԿՄ ՏԱՐԱՑՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՆԱԽԱԳԱՀ

Ծնվել է 1979թ. հոկտեմբերի 19-ին Էջմիածին քաղաքում:
1996թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը:
1996-2000թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը:
2002-2006թթ. հեռակա սովորել և ավարտել է նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2000-2002թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ունի պահեստի կապիտանի զինվորական կոչում:

2002-2005թթ. աշխատել է ՀՀ կառավարության վարչական մարմինների վարչությունում որպես 1-ին կարգի մասնագետ:
2005-2008թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում որպես քաղաքապետի 1-ին տեղակալ:
2008թ. հոկտմեբերի 19-ին ընտրվել է Էջմիածնի քաղաքապետ:
1992-1994թթ., վաղ պատանեկան տարիքում, լեգենդար 5-րդ բրիգադի կազմում (հրամանատար` Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան), մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:
2011թ. մայիսի 8-ին ԵԿՄ օրվա առթիվ  ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանով արժանացել է « մայոր » կոչմանը
:
ՀՀ Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ է: ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահն է:
Արժանացել է կառավարական, գերատեսչական և ԵԿՄ մի շարք պարգևների`
    ՀՀ նախագահի "Մարտական ծառայություն" մեդալ,
    ՀՀ Պաշտպանության նախարարի "Գարեգին Նժդեհ" մեդալ,
    ԼՂՀ նախագահի "Մարտական ծառայություն" մեդալ,
    ԵԿՄ "Սպարապետ Վազգեն Սարգսյան" մեդալ և այլն:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին, հաղորդակցվում է նաև արաբերենով:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: