ՆՇՎԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ ԲՐԻԳԱԴԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԸ
5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 18-ամյակն էր նշում Երկրապահը:
Արցախյան պատերազմի հաղթանակի ապահովման գործում վճռորոշ դեր է խաղացել երկրապահ 5-րդ բրիգադը, որը կազմավորվել է պատերազմի ամենաթեժ օրերին` 1992 թվականի նոյեմբերի 27-ին:
Բրիգադի կազմը հիմնականում համալրված է եղել Էջմիածնի կամավորականներով, իսկ հրամանատարությունը դրված էր փոխգնդապետ Մանվել Գրիգորյանի վրա:
5-րդ մոտոհրաձգային բրիգադի առաջին ռազմերթը եղել է 1993 թվականին` դեպի Մարտակերտ, իսկ երկրորդը` դեպի Հադրութ էր, որի մարտական գործողությունները փոխեցին պատերազմի ընթացքը` խուճապի մատնելով հակառակորդին: Երրորդ ռազմերթը` արդեն հաղթական, դարձյալ դեպի Մարտակերտ էր, որը սկսվեց 1993-ի դեկտեմբերին և ավարտվեց 1994-ին` մայիսյան զինադադարով:
"Պատերազմի այս փուլն ամենածանրն էր, ամենաերկարատևը, սակայն 5-րդի մարտիկները ամեն ինչ վերցրեցին իրենց վրա` վճռելով խաղաղության ճակատագիրը"- ժամանակին այսպիսի գնահատական է տվել սպարապետ Վազգեն Սարգսյանը: Պատահական չէր, որ բրիգադը լեգենդար համբավ ուներ:
Լեգենդար 5-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 18-ամյակի առիթով ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը և Էջմիածնի քաղաքապետարանը ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմի Հաղթանակի հուշակոթողին, այնուհետև երկրապահները հարգանքի տուրք մատուցեցին մարտական զոհված ընկերների շիրիմներին Եռաբլուր պանթեոնում:
"5-ՐԴ ԲՐԻԳԱԴ" ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ
1992 թվականի նոյեմբերին ստեղծվեց 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադը:Այն կազմավորման օրվանից եղել է Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում, աչքի է ընկել բարձր մարտունակությամբ և տոկունությամբ: Բրիգադի մարտիկները ցուցաբերելով անսահման խիզախություն և հայրենասիրություն, ազատագրել են Արցախի ավելի քան 50 բնակավայրեր:
2006թ.-ին, ԵԿՄ կազմում 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի հենքի վրա ստեղծվեց "5-րդ բրիգադ" ստորաբաժանումը, որը գործում է ԵԿՄկանոնադրության և իր կանոնակարգի համաձայն: Կազմակերպության գործունեության նպատակն է համախմբել զորամիավորման անդամներին, նպաստել բրիգադի հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, աջակցել նրանց քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:
Կազմակերպության անդամ կարող են դառնալ 5-րդ բրիգադում և նրան իրավահաջորդող զորամասերում ծառայած անձինք, ինչպես նաև ազատամարտիկներ և նրանց ընտանիքի անդամները: