ԵԿՄ Համառոտ Պատմություն

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է


ԵԿՄ


Երկրապահը  88-ի համաժողովրդական շարժման  ծնունդն է, որի  առաքելությունը չի ավարտվել Արցախի ու հարակից տարածքների ազատագրմամբ, այլ առավել կարեւոր է համարվել  զոհված ընկերների թափած արյամբ ազատագրված հողերը պահելը։


Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացրել է ԵԿՄ 3-րդ համագումարը` 1997 թ-ի նոյեմբերին:
Հետագայում, 2002 թ-ի փետրվարին ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, ՀՀ ԱԺ որոշմամբ երկրապահի օրը ընդգրկվեց ՀՀ պետական տոնացույցում:  ԵԿՄ հավերժ նախագահը ազգային հերոս Վազգեն Սարգսյանն է:
«Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը համարվում է երկրապահի բարձրագույն պարգև:





ԵԿՄ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Երկրապահ կամավորականների միության բարձրագույն մարմինը համագումարն է, որին է պատկանում կազմակերպության կառավարման եւ գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
Համագումարի կողմից ընտրվում է միության վարչություն, որը ղեկավարում է միության գործունեությունը համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածներում:
Վարչությունն իր կազմից ընտրում է նախագահ եւ վարչության նախագահի առաջարկությամբ` փոխնախագահներ: Վարչությունն ըստ գործունեւության ոլորտների կազմում է հանձնաժողովներ, ինչպես նաեւ ընտրում է նախագահություն, որի կազմում վարչության նախագահի եւ փոխնախագահների հետ միասին ընդգրկվում են նշված հանձնաժողովների ղեկավարները:
ՀՀ մարզերի տարածքներում (նախկին շրջաններում), քաղաքներում, ինչպես նաեւ Երեւանի թաղային համայնքներում գործում են միության տարածքային բաժանմունքներ: ՀՀ մարզերում եւ տարածքներում գործում են ԵԿՄ մարզային խորհուրդներ, որոնք կոորդինացնում են մարզերի տարածքում գործող տարածքային բաժանմունքների աշխատանքները: Մարզխորհուրդները ղեկավարվում են միության վարչության նախագահի կողմից նշանակված ՄԽ նախագահների կողմից: Իսկ մարզային խորհուրդների կազմում, բացի մարզային խորհուրդների նախագահներից, ընդգրկվում են նաեւ մարզում գործող տարածքային բաժանմունքների նախագահները: ԵԿՄ իր կանոնադրական խնդիրներն իրագործելու նպատակով ստեղծել է "Պատանի երկրապահ", "Երիտասարդ երկրապահ" կառույցները և "5-րդ բրիգադ" առանձնացված ստորաբաժանումը, որոնք գործում են ԵԿՄ վարչության կողմից հաստատված իրենց կանոնակարգերի և կանոնադրությունների համաձայն:
ՀՀ սահմաններից դուրս գործում են ԵԿՄ ներկայացուցչություններ:






ԵԿՄ 8-րդ համագումար
 

Փետրվարի 16, 2010
Կառավարության նիստերի դահլիճ
Մ. Ադամյան փողոց
Օրակարգ
1. ՀՀ Երկրապահ կամավորականների միության գործունեության և առաջիկա խնդիրների մասին:
/Զեկուցող`
ԵԿՄ վարչության նախագահ` Մ. Գրիգորյան/
2. ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը հաշվետու ժամանակահատվածում:
/Զեկուցող`ԵԿՄ վարչության
փոխնախագահ`Ա. Կետիկյան, ԵԿՄ վերստուգիչ հանձնաժողով/
3. ՀՀ Երկրապահ կամավորականների միության ղեկավար մարմինների /վարչության վերստուգիչ հանձնաժողով/ ընտրություններ:
4. ՀՀ Երկրապահ կամավորականների միության 8-րդ համագումարի հայտարարությունը:
Հավերժ նախագահ` Վազգեն Սարգսյան
ԵԿՄ վարչության նախագահ`Մանվել Գրիգորյան
ԵԿՄ վարչության փոխնախագահներ`
Արա Կետիկյան,
Խաչիկ Մկրտչյան,
Մուշեղ Բաբայան

ԵԿՄ 7-րդ համագումար


1.jpg2m (2).jpg
15.jpg31a (30).jpg


2006թ. դեկտեմբերի 11
Ք.Երևան, ՀՀԿառավարության նիստերի դահլիճ
Օրակարգ

1. ՀՀ Երկրապահ կամավորականների միության գործունեությանեւառաջիկախնդիրների մասին
(զեկ. ԵԿՄ վարչության նախագահ` Մ. Գրիգորյան)
2. ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը հաշվետու ժամանակահատվածում
(զեկ. ԵԿՄ վարչության փոխնախագահ Ա. Կետիկյան ,ԵԿՄվերստուգիչհանձնաժողով)
3. ՀՀ ԵԿՄ կանոնադրական փոփոխություններ
4. ՀՀ Երկրապահ կամավորականների միության ղեկավար մարմինների (վարչությանեւ վերստուգիչ հանձնաժողովի) ընտրություններ
5. ԵԿՄ 7-րդ համագումարի հայտարարությունը

Հավերժ նախագահ` Վազգեն Սարգսյան
Վարչության նախագահ` Մանվել Գրիգորյան
Փոխնախագահներ`
Արա Կետիկյան
Մյասնիկ Մալխասյան
Խաչիկ Մկրտչյան

ԵԿՄ 6-րդ համագումար

26a.jpg33a (7).jpg
243 (7).jpg243 (14).jpg

2004թ. դեկտեմբերի 11
Ք.Երևան, ՀՀԿառավարության նիստերի դահլիճ

Օրակարգ
1. ՀՀ Երկրապահ կամավորականների միության գործունեության եւ առաջիկա խնդիրների մասին
(զեկուցող` ԵԿՄ վարչության նախագահ Մ.Գրիգորյան)
2. ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը հաշվետու ժամանակահատվածում
(զեկ.` ԵԿՄ վարչության փոխնախագահ Ա.Կետիկյան, ԵԿՄ վերստուգիչ հանձնաժողով)
3.ՀՀ Երկրապահ կամավորականների միության ղեկավարմարմինների (վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի) ընտրություններ
4.Համագումարի հայտարարությունը

Հավերժ նախագահ` Վազգեն Սարգսյան
Վարչության նախագահ` ՄանվելԳրիգորյան
Փոխնախագահներ`
Արա Կետիկյան
Մյասնիկ Մալխասյան
Խաչիկ Մկրտչյան




ԵԿՄ 5-րդ համագումար

12.jpg12a.jpg


2002թ. ապրիլի 30
Ք. Երեւան, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզամշակութային կենտրոն


Օրակարգ
1. ՀՀ Երկրապահ կամավորականների միության գործունեության եւ խնդիրների մասին
(ԵԿՄ վարչության նախագահ` Մ. Գրիգորյան)
2. ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը հաշվետու ժամանակահատվածում
(զեկ. ԵԿՄ վարչության
փոխնախագահ Ա. Կետիկյան)
3. ԵԿՄ կանոնադրական փոփոխությունների քննարկում եւ նոր կանոնադրության հաստատում
4. ՀՀ Երկրապահ կամավորականների միության ղեկավար մարմինների (վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի) ընտրություններ
5.Համագումարի հայտարարությունը

Հավերժ նախագահ` Վազգեն Սարգսյան
Վարչության նախագահ` Մանվել Գրիգորյան
Փոխնախագահներ`
Արա Կետիկյան,
Խաչիկ Մկրտչյան,
Հակոբ Հակոբյան

ԵԿՄ 4-րդ համագումար

1999թ. դեկտեմբերի 3-4
ք. Երեւան, Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեծ դահլիճ
Օրակարգ
1. Երկրապահ կամավորականների միությունը հաշվետու ժամանակաշրջանում
(զեկ. ԵԿՄ փոխնախագահ Ա.Բազեյան,
Ա. Կետիկյան)
2. Միության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
3. ԵԿՄ կանոնադրական փոփոխություններ
4. ԵԿՄ վարչության անդամների ընտրություններ
5. Համագումարի հայտարարությունը
Հավերժ նախագահ` Վազգեն Սարգսյան
Վարչության նախագահ` Մանվել Գրիգորյան
Փոխնախագահներ`
Ալբերտ Բազեյան,
Արա Կետիկյան

ԵԿՄ 3-րդ համագումար

1997թ. նոյեմբերի 28-29
ք. Երեւան, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճ


Օրակարգ
1. Միության կատարած աշխատանքների հաշվետու զեկուցում
(զեկ. ԵԿՄ փոխնախագահ Ա. Բազեյան)
2. Միության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետու զեկուցում
3. ԵԿՄ կանոնադրական փոփոխությունների քննարկում եւ նոր կանոնադրության հաստատում
4. Վարչության անդամների ընտրություններ
5. Համագումարի հայտարարությունը
Նախագահ` Վազգեն Սարգսյան
Փոխնախագահ` Ալբերտ Բազեյան

ԵԿՄ 2-րդ համագումար



1995թ., նոյեմբերի 24-25
ք. Երեւան, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճ

Օրակարգ
1. Միության կատարած աշխատանքների հաշվետու զեկուցում
(զեկ. ԵԿՄփոխնախագահԱ. Բազեյան)
2.
Միության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
3.
ԵԿՄ կանոնադրական փոփոխությունների քննարկում եւ նոր կանոնադրության հաստատում
4.
ԵԿՄ վարչության անդամների ընտրություններ
5.
ԵԿՄ  համագումարի հայտարարությունը

Նախագահ` Վազգեն Սարգսյան
Փոխնախագահներ`
Ալբերտ Բազեյան,
Աստվածատուր Պետրոսյան

ԵԿՄ 1-ին համագումար

1993թ. հուլիսի 23-24
Ք. Երեւան, Ազգային Օպերայի եւ բալետի
 պետական ակադեմիական շենքի մեծ դահլիճ
Օրակարգ

Նախագահ` Վազգեն Սարգսյան
Փոխնախագահներ`
Ալբերտ Բազեյան,
Արկադի Տեր-Թադեւոսյան,
Աստվածատուր Պետրոսյան,
Արա Խուդավերդյան