Խորհրդանիշեր


ԵԿՄ
դրոշը

1996թսեպտեմբերի 14-ինՀայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով,
 ԵրկրապահԿամավորականների միությանը հանձնվեց մարտական դրոշԴրոշի հանձնման
 հանդիսավոր արարողությանը ներկա էին

 Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը,
 ՀՀպաշտպանության նախարարԵԿՄ նախագահ Վազգեն Սարգսյանը,
Ազգային ժողովի նախագահԲաբկեն Արարքցյանըբազմաթիվ երկրապահներ:


ՕՐՀՆԵՐԳ ԵՐԿՐԱՊԱՀԻ

Ֆիդայական ոգին մեր մեջ զորավոր
Մենք կազմեցինք քաջ ջոկատներ կամավոր,
Թշնամու դեմ բերդեր դարձանք անսասան,
Ազատեցինք Արցախ հողը սրբազան:
կրկներգ
Մենք երկրապահ կամավոր ենք` Հայաստան,
Մենք զորավոր ու զինվոր ենք` Հայաստան,
Երդումն է մեր` հաստատակամ պինդ եղիր,
Ինչքան էլ որ դժվար լինի` դիմացիր:
Արծիվ էիք, ոչ մի թռիչք իզուր չէր,
Ոչ մի գնդակ պետք է որ ձեզ չդիպչեր,
Արյուն թափվեց, բանակ դարձաք, կանգնեցիք,
Երկիրը մեր անկախ հզոր պահեցիք:
կրկներգ
Մենք երկրապահ կամավոր ենք` Հայաստան,
Մենք զորավոր ու զինվոր ենք` Հայաստան,
Երդումն է մեր` հաստատակամ պինդ եղիր,
Ինչքան էլ որ դժվար լինի` դիմացիր:


ԵԿՄ զինանշանը


ԵԿՄ զինանշանը իրենից ներկայացնում է բացված թևերով արծիվ, որի ներքևում պատկերված է սուր և վահան` հավերժության նշանով:
ԵԿՄ զինանշանի հիմքում ընկած է 1990թ-ից ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ենթակայության տակ գործող երկրապահ ջոկատների զինանշանը:
ԵԿՄ հիմնադիր առաջին համագումարում աննշան փոփոխություններով այն ընդունվեց որպես ԵԿՄ հասարակական կազմակերպության պաշտոնական զինանշան:

Էջմիածին քաղաքի դրոշը



Էջմիածին քաղաքի օրհներգը


Տիրոջ սուրբ լույսով օծված,
Հայերի աղոթքից ծնված,
Սեր, հույս ու մեծ հավատ
Դու մեր հին Վաղարշապատ:

Անհաղթ ոգով շարված պարիսպ`
Դու դարձար թագավորանիստ,
Ողջ հայության համար
Հոգու հաց ու Մայր Տաճար:


Կրկներգ

Միածին Աստծո օրհնած քաղաք
Փառք հերոսներին քո նահատակ,
Սուրբ օրրան Էջմիածին`
Պահապան հայ ազգին:
Դու ամեն հայի հոգում միշտ կաս
Սուրբ Լուսավորչի տեսած երազ,
Դու տարեց ու նորածին
Մեր սուրբ Էջմիածին:


Այսօր, վաղն ու օրեցօր
Կդառնաս ավելի հզոր,
Թող լույսդ էության
Ապրեցնի մեզ հավիտյան:


Կրկներգ



Էջմիածին քաղաքի զինանշանը