ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵԿՄ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄ
Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության և երկրի պաշտպանության համար մարտունակ զինվորներ պատրաստելու հարցում կարևոր նշանակություն ունի ռազմագիտություն առարկայի պատշաճ մատուցումը, որը, թերևս, չպետք է սահմանափակվի միայն դասագրքային գիտելիքներով: ԵԿՄ Էջմիածնի ՏԲ "Երիտասարդ երկրապահ" կազմակերպությունն ու Էջմիածնի քաղաքապետարանին կից ուսանողական խորհուրդը նախաձեռնություն են հանդես բերել` նպատակ ունենալով ռազմագիտություն առարկայի շրջանակներում դպրոցականներին դիդակտիկ ձևով ծանոթացնել հայ ժողովրդի նորագույն պատմության էջերին, որի իրականացման համար` որպես հարմար վայր ընտրվել է ԵԿՄ Էջմիածնի ՏԲ Փառքի սրահը: Առաջին այցելուները Էջմիածնի երկրորդ ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն էին` զինղեկների ուղեկցությամբ:
Աշակերտներից շատերն առաջին անգամ էին Փառքի սրահում, ոմանք էլ արդեն հասցրել էին մի քանի անգամ լինել Երկրապահի թանգարանում: Օրինակ, Թամարան երկրորդ անգամ է լինում այստեղ, բայց, միևնույնն է հետաքրքրությամբ ու ուշադրությամբ է դիտում ցուցանմուշները, և, ինչպես ինքն է ասում, ավելի հայրենասեր է դառնում:
Իսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին մոտիկից շփվում Արցախյան պատերազմի հերոսների ու նրանց սխրագործությունների հետ, տպավորված էին և, իրենց իսկ խոսքերով, ունեին սովորելու ինչ-որ բան:
Զինղեկ ավագ լեյտենանտ Էդիկ Կարապետյանը, ողջունելով նախաձեռնության գաղափարը, հիշեց հայտնի արտահայտությունը. "Լավ է մեկ անգամ տեսնել, քան 10 անգամ լսել", առավել ևս, երբ, ըստ նրա, հատկապես հայ ժողովրդի նորագուն պատմությունը, հետաքրքրում ու ոգևորում է դպրոցականներին:
Ակցիան նպատակային է և կազմակերպիչների հավաստմամբ` լինելու է շարունակական:

Այս ամենին հաջորդեց պատանի երկրապահների հանդիպումը ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանի հետ, ու վերջինիս աջակցությամբ բացվեց ՙՊատանի երկրապահ՚ ակումբը: Սկզբում ակումբը կրում էր ՙՎրիժառու՚ անունը, հետո վերանվանվեց ՙՊատանի երկրապահի՚-ի: Նախաստեղծ խմբակը գործում էր միայն կենտրոնում, հետո բացվեցին մյուս համայնքներում: Յուրաքանչյուր խմբակն իրենից զինվորական կառույց է ներկայացնում` ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ` իր հրամանատարական կազմով: Լինում են հրամանատարական ժողովներ, հրամանատարներն ընտրվում են ըստ երեխաների կազմակերպչական հնարավորությունների: Խմբակներ ընդունվում են տասից մինչև 17-18 տարեկան պատանիներին: Ավելի փոքր տարիքի երեխաներին նույնպես ընդունում են, բայց վերջիններս իրենց տարեկիցներից անհամեմատ ճարպիկ ու խելացի պիտի լինեն: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ, երկժամյա գրաֆիկով, չհաշված լրացուցիչ պարապմունքները:
Այնուհետեւ, զգալով մանկապատանեական տարիքի, հատկապես տղաների հետաքրքրությունը ու հաճախականությունը խմբակներ բացվեցին նաև մարզերում, տարածքներում:
Պատանի երկրապահների համազգեստը նախկին Խորհրդային Միության դեսանտայինների համազգեստին է նման: Ըստ ակումբների հրամանատարների համազգեստի կանաչ գույնն ավելի կիրառելի է, գլխարկների փոխարեն օգտագործվող գլխաշորերն էլ ցանկացած պահի կարող են երեխաների համար դիմակ կամ վիրակապ հանդիսանալ:
"Պատանի երկրապահ" ակումբի սաներից շատերն արդեն հայոց բանակի սպաներ են:
Տարիների ընթացքում կատարելագործվեց եւ կանոնադրությունը, եւ գործունեունեության ծրագիրը, եւ պարապմունքների բազմազանությունը: 2004թ-ի փետրվարի 23-ին ՙՊատանի երկրապահ՚ ակումբի նախագահ նշանակվեց Հովսեփ Առուշանյանը: Մշակվեց և հաստատվեց ակումբի կանոնադրությունը, ներքին ծառայության և կարգապահական կանոնակարգը, փոփոխվեց պատանիների համազգեստի ձևը, ինչպես նաև կազմվեց հատուկ դասացուցակ, որով շարժվում են բոլոր ստորաբաժանումները: Դասավանդում են հետևյալ առարկաները` հայրենասիրական դաստիարակություն, շարային պատրաստականություն, տակտիկա-տեխնիկական պատրաստականություն, կրակային պատրաստականություն, առաջին բուժօգնություն, ընդհանուր ֆիզիկական պատրաստություն և մարտարվեստ: Բացի այս առարկաներից կազմակերպվում են արշավներ Երկրապահ կամավորականների անցած հերոսական ուղիով, ուխտագնացություն Ղարաբաղ, հանդիպումներ հերոսական մարտական ճանապարհ անցած մարտիկների հետ և այլն:
Օրեցօր այս ակումբի շարքերը համալրվում են նոր պատանիներով և արդեն ակումբում ներգրաված են 1000-ից ավելի պատանիներ, որոնք էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում կազմակերպված բոլոր միջոցառումներին: Ի դեպ ՙՊատանի երկրապահ՚ ակումբն նպատակադրվել է երեխաներ ներգրավել մանկատներից և զբաղվել նրանց դաստիարակչական աշխատանքներով ու ապագայով, այժմ “Պատանի երկրապահ՚ ակումբի մասնաճյուղ է գործում Նուբարաշենի դժվար դաստիարակվող երեխաների թիվ 18 դպրոցում:
ՀՀ ԵԿՄ ՙՊատանի երկրապահ՚ ակումբն առաջիկայում ունի բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկն էլ ստորաբաժանում ստեղծելն է Սփյուռքում:
ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ
"Պատանի Երկրապահ" ակումբների ստեղծումը, ծրագրվեց ԵԿՄ 3-րդ համագումարում:
Նախ Երկրապահ կամավորականների միության վարչությունում եղավ մանկապատանեկան խմբակներ ստեղծելու մասին որոշում:
Առաջին կիրառական խմբակը բացվեց Կենտրոն համայնքում` Երեւան քաղաքի ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ, որը գործեց երկու տարի: Այս ընթացքում կազմակերպվեցին միջոցառումներ, երթեր, տարբեր մարզային հանրապետական առաջնություններ: Հետո խմբակներ բացվեցին Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիա համայնքում` տվյալ համայնքների ԵԿՄ տարածքային բաժանմունքների նախաձեռնությամբ:
Նախ Երկրապահ կամավորականների միության վարչությունում եղավ մանկապատանեկան խմբակներ ստեղծելու մասին որոշում:
Առաջին կիրառական խմբակը բացվեց Կենտրոն համայնքում` Երեւան քաղաքի ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ, որը գործեց երկու տարի: Այս ընթացքում կազմակերպվեցին միջոցառումներ, երթեր, տարբեր մարզային հանրապետական առաջնություններ: Հետո խմբակներ բացվեցին Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիա համայնքում` տվյալ համայնքների ԵԿՄ տարածքային բաժանմունքների նախաձեռնությամբ:

Այս ամենին հաջորդեց պատանի երկրապահների հանդիպումը ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանի հետ, ու վերջինիս աջակցությամբ բացվեց ՙՊատանի երկրապահ՚ ակումբը: Սկզբում ակումբը կրում էր ՙՎրիժառու՚ անունը, հետո վերանվանվեց ՙՊատանի երկրապահի՚-ի: Նախաստեղծ խմբակը գործում էր միայն կենտրոնում, հետո բացվեցին մյուս համայնքներում: Յուրաքանչյուր խմբակն իրենից զինվորական կառույց է ներկայացնում` ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ` իր հրամանատարական կազմով: Լինում են հրամանատարական ժողովներ, հրամանատարներն ընտրվում են ըստ երեխաների կազմակերպչական հնարավորությունների: Խմբակներ ընդունվում են տասից մինչև 17-18 տարեկան պատանիներին: Ավելի փոքր տարիքի երեխաներին նույնպես ընդունում են, բայց վերջիններս իրենց տարեկիցներից անհամեմատ ճարպիկ ու խելացի պիտի լինեն: Պարապմունքներն անց են կացվում շաբաթական 3 անգամ, երկժամյա գրաֆիկով, չհաշված լրացուցիչ պարապմունքները:Այնուհետեւ, զգալով մանկապատանեական տարիքի, հատկապես տղաների հետաքրքրությունը ու հաճախականությունը խմբակներ բացվեցին նաև մարզերում, տարածքներում:
Պատանի երկրապահների համազգեստը նախկին Խորհրդային Միության դեսանտայինների համազգեստին է նման: Ըստ ակումբների հրամանատարների համազգեստի կանաչ գույնն ավելի կիրառելի է, գլխարկների փոխարեն օգտագործվող գլխաշորերն էլ ցանկացած պահի կարող են երեխաների համար դիմակ կամ վիրակապ հանդիսանալ:
"Պատանի երկրապահ" ակումբի սաներից շատերն արդեն հայոց բանակի սպաներ են:
Տարիների ընթացքում կատարելագործվեց եւ կանոնադրությունը, եւ գործունեունեության ծրագիրը, եւ պարապմունքների բազմազանությունը: 2004թ-ի փետրվարի 23-ին ՙՊատանի երկրապահ՚ ակումբի նախագահ նշանակվեց Հովսեփ Առուշանյանը: Մշակվեց և հաստատվեց ակումբի կանոնադրությունը, ներքին ծառայության և կարգապահական կանոնակարգը, փոփոխվեց պատանիների համազգեստի ձևը, ինչպես նաև կազմվեց հատուկ դասացուցակ, որով շարժվում են բոլոր ստորաբաժանումները: Դասավանդում են հետևյալ առարկաները` հայրենասիրական դաստիարակություն, շարային պատրաստականություն, տակտիկա-տեխնիկական պատրաստականություն, կրակային պատրաստականություն, առաջին բուժօգնություն, ընդհանուր ֆիզիկական պատրաստություն և մարտարվեստ: Բացի այս առարկաներից կազմակերպվում են արշավներ Երկրապահ կամավորականների անցած հերոսական ուղիով, ուխտագնացություն Ղարաբաղ, հանդիպումներ հերոսական մարտական ճանապարհ անցած մարտիկների հետ և այլն: Օրեցօր այս ակումբի շարքերը համալրվում են նոր պատանիներով և արդեն ակումբում ներգրաված են 1000-ից ավելի պատանիներ, որոնք էլ ակտիվ մասնակցություն են ցուցաբերում կազմակերպված բոլոր միջոցառումներին: Ի դեպ ՙՊատանի երկրապահ՚ ակումբն նպատակադրվել է երեխաներ ներգրավել մանկատներից և զբաղվել նրանց դաստիարակչական աշխատանքներով ու ապագայով, այժմ “Պատանի երկրապահ՚ ակումբի մասնաճյուղ է գործում Նուբարաշենի դժվար դաստիարակվող երեխաների թիվ 18 դպրոցում:
ՀՀ ԵԿՄ ՙՊատանի երկրապահ՚ ակումբն առաջիկայում ունի բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկն էլ ստորաբաժանում ստեղծելն է Սփյուռքում:
ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀԻ ԵՐԴՈւՄԸ
Ես`------------------------------------- ընդունվելով Հայաստանի Հանրապետության Երկրապահ Կամավորականների միության ՙՊատանի Երկրապահ՚ ակումբի շարքերը, հանդիսավոր կերպով երդվում եմ.
Անվերապահորեն կատարել ինձ վրա դրված բոլոր պարտականությունները, հրամանատարներիս կարգադրություններն ու հրամանները, ենթարկվել ՙՊատանի Երկրապահ՚ ակումբի կանոնադրությանը, սիրել հայրենիքս, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր, դառնալ ԵԿՄ-ի արժանի հետնորդ, հայոց բանակի հզոր հենասյուն:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ կանոնադրության ողջ խստությամբ:
Անվերապահորեն կատարել ինձ վրա դրված բոլոր պարտականությունները, հրամանատարներիս կարգադրություններն ու հրամանները, ենթարկվել ՙՊատանի Երկրապահ՚ ակումբի կանոնադրությանը, սիրել հայրենիքս, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր, դառնալ ԵԿՄ-ի արժանի հետնորդ, հայոց բանակի հզոր հենասյուն:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ կանոնադրության ողջ խստությամբ:
ԵՐԴՎՈւՄ ԵՄ
ԵՐԳ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ
Դուք երկրապահներով կռիվ տվիք
Մեր կորցրած Արցախը ազատագրիք
Ձեր արյամբ անկախություն ձեռք բերիք
Մեզ պայծառ ապագա նվիրեցիք:
Մեր կորցրած Արցախը ազատագրիք
Ձեր արյամբ անկախություն ձեռք բերիք
Մեզ պայծառ ապագա նվիրեցիք:
Կրկներգ
Մենք պատանի երկրապահներով
Կքայլենք Ձեր անցած ճամփեքով
Երդվում ենք չենք թողնի թշնամին
Ոտքը դնի մեր սրբազան հողին:
Կքայլենք Ձեր անցած ճամփեքով
Երդվում ենք չենք թողնի թշնամին
Ոտքը դնի մեր սրբազան հողին:
Երկրապահ կամավորականներով
Վստահ եղեք գալիս ենք Ձեր հետքերով
Թե պետք է պատրաստ ենք հենց հիմա
Գրոհելու մեր թշնամու վրա:
Վստահ եղեք գալիս ենք Ձեր հետքերով
Թե պետք է պատրաստ ենք հենց հիմա
Գրոհելու մեր թշնամու վրա:
Կրկներգ
Մենք պատանի երկրապահներով
Կքայլենք Ձեր անցած ճամփեքով
Երդվում ենք չենք թողնի թշնամին
Ոտքը դնի մեր սրբազան հողին:
Կքայլենք Ձեր անցած ճամփեքով
Երդվում ենք չենք թողնի թշնամին
Ոտքը դնի մեր սրբազան հողին:





